|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զրույցի հիմնական թեման է եղել «իրանական սպառնալիքը»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջին։
Ինչպես հայտնել են Նեթանյահուի գրասենյակից, Իսրայելի վարչապետը հայտնել է ԱՄՆ նախագահին, որ Թել Ավիվը «շարունակելու է ամենուր գործողություններ ձեռնարկել ահաբեկիչների և ահաբեկչություններ կազմակերպողների դեմ»։
«Զրույցը կենտրոնացած էր իրանական սպառնալիքի շուրջ»,- ընդգծված է գրառման մեջ։