|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սոչիի միջազգային օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը մառախուղի և վատ տեսանելիության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սոչիի օդանավակայանն աշխատում է ըստ եղանակային պահանջների, իսկ օդանավի վայրէջք կատարելու կամ այլընտրանքային օդանավակայան ուղարկելու որոշումը կայացնում են օդանավերի հրամանատարները»,-ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հետաձգվում է 17 չվերթ, մասնավորապես դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլուր:
Ուղևորներին խնդրել են հետևել էլեկտրոնային ցուցատախտակներին, ցանկացած հարցի համար կարող են դիմել ավիաընկերությանը: