|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը, մի կողմից, համակարգից հեռացնում է փորձառու դատավորներին, մյուս կողմից՝ դատավորների ցուցակները համալրելու մրցույթներ անցկացնում։ ԲԴԽ-ն հրապարակել է հերթական մրցույթի արդյունքները։ Քրեական մասնագիտացմամբ բաժինը համալրելու համար մրցույթին դիմել է 17 հոգի, անցողիկ 80 միավորի շեմը հաղթահարել են 2-ը՝ Ռիմա Առաքելյանը, Մասիս Մելքոնյանը։
Քաղաքացիական մասնագիտացմամբ դիմած 18 թեկնածուից շեմը հաղթահարել են դարձյալ 2 հոգի՝ Աննա Շիլաջյանը, Նարինե Թորոսյանը։ Վարչական մասնագիտացմամբ 31 հոգուց 6 հոգին՝ Հերմինե Մուրադյանը, Լուսինե Բոյաջյանը, Տիգրան Սանթրոսյանը, Էդգար Կյուրեղյանը, Նարեկ Գասպարյանը, Սյուզաննա Վարդանյանն են անցել 80 միավորի շեմը։ Բայց արդյունքները կարող են փոխվել բողոքարկումներից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։