|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից այսօր առիթ ունեցա մասնակցել Չինաստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպած «Չինաստանի կոմկուսի աշխարհի քաղաքական կուսակցությունների երկխոսություն» խորագրով հեռավար համաժողովին:
Քննարկումը նախագահում էր ՉԿԿ գլխավոր քարտուղար, Չինաստանի Ժողովրդական հանրապետության նախագահ Սի ՑինՊինը: Հեռավար համաժողովի պատվիրակների թվում էին Լատինական Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ, կուսակցությունների առաջնորդներ: Պատվիրակները հնարավորություն ունեցան քննարկել ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերները, բազմաբևեռությունը և քաղաքական, գաղափարական փոփոխությունների անհրաժեշտությունը: Համաժողովին նախորդել էր Չինաստանի կոմկուսի հերթական համագումարը, և սա դիտվում էր իբրև առաջին նման զանգվածային համաշխարհային համաժողովը:
Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր