|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկի բնակիչներին։ ՌԴ Ազգային գվարդիայի զինծառայողները բախումների մեջ են դիվերսանտների հետ», - ասել է աղբյուրը։
Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։ Պատանդ են պահվում մինչև վեց խաղաղ բնակիչ»,- ասել է գործակալության զրուցակիցը։