|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանությունը երեքշաբթի ձերբակալել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի Երկրաֆիզիկայի պրոֆեսոր Ահմեդ Էրջանին՝ Twitter-ում կանանց բռնաբարությունների մասին հաղորդագրությունից հետո ատելություն բորբոքելու կասկածանքով, հաղորդում է TGRT հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրջանին ձերբակալել են Twitter-ում նրա հաղորդագրությունից հետո այն մասին, որ երկրաշարժի գոտում գտնվող կանայք առաջին երկու օրերին բռնաբարությունների են ենթարկվել իբր զինվորականների ուշ ժամանման պատճառով:
Այս պահին պրոֆեսորի Twitter-ում այդ հաղորդագրությունը չկա, բայց կան մի քանի գրառումներ տարերքից տուժած Մալաթիա քաղաք նրա ուղևորության մասին: