|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիրակի օրը ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են Ռուսաստանի 49 քաղաքացու, այդ թվում՝ վեց երեխայի։ Այս մասին հայտնում է «Peaceeper» տելեգրամյան ալիքը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հերթական տարհանումն են իրականացրել ԼՂ տարածք նախկինում ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների։ Միջոցառման արդյունքում տարհանվել է 49 մարդ, այդ թվում՝ 6 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։