|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«1993-94թթ., երբ Հայաստանն արդեն ընդունվել էր Միավորված ազգերի կազմակերպություն, պատճառ չուներ չճանաչել Արցախի անկախությունը: 30 տարիների նպատակը՝ Արցախի անկախության ճանաչման, միջոց է, որպեսզի վաղը միանանք: Անկախ ճանաչված երկու պետություն ինչ ուզեն՝ կանեն: Կստորագրեն պայմանագիր և կմիանան: Միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ: Ինչի մասին խոսում եմ՝ այս իշխանություններին չի վերաբերում, նրանք պետք է գնան, որովհետև պատերազմում պարտված քաղաքական ուժ են, ցանկության դեպքում էլ չեն կարող գտնել այնքան քաղաքական կամք, որպեսզի պարտվածի հոգեբանությունից դուրս գան»,- փետրվարի 24-ին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նա նաև ցավով նշեց, որ Արցախն ինքն իրեն պաշտպանելու հնարավորությունից գրեթե զրկված է:
«Առանց Արցախի ինքնապաշտպանության համակարգի հզորացման՝ շատ բաներ ցանկությունից այն կողմ չեն կարող անցնել»,- ասաց Կիրո Մանոյանը: