|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վանաձոր, Դիլիջան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ապարան, Թալին քաղաքներում, Կարմրավան, Ծովագյուղ, Ծաղկահովիտ, Գեղադիր, Ֆանտան գյուղերում և Երևան-Սևան, Քուչակ-Ծաղկաշեն, Վարդենիս-Ձորագլուխ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 ավտոմեքենա և 91 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: