|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում կողոպուտի կասկածանքով ավելի քան 150 մարդ է ձերբակալվել երկրաշարժից տուժած շրջաններում, գրում է Haberturk-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արդարադատության նախարարությանը հաղորդագրությունը:
«Գողության, կողոպուտի եւ խարդախության գործերով տարածաշրջանում ձերբակալվել է 152 կասկածյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հետաքննության ընթացքում ձերբակալվել են 83 կասկածյալ կապալառուներ, որոնք զբաղվում են երկրաշարժից փլուզված շենքերի շինարարությամբ եւ վերանորոգմամբ, գրում է պարբերականը։