|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Հաթայ նահանգում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությանը:
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ 5,1 մագնիտուդ հզորությամբ ցնցումները գրանցվել են Միջերկրական ծովում՝ Արզուս քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9,26 կմ խորության վրա:
Հաթայի նահանգապետը Anadolu-ի թղթակցին հայտնել է, որ երկրաշարժից հետո տեղեկություններ չեն ստացվել «անբարենպաստ իրադարձությունների, այդ թվում՝ շենքերի վնասման մասին»: