|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խիստ բարկացած եմ՝ տեղեկանալով Էրեբունու քննչական բաժնում իմ գործընկեր երկու փաստաբանների՝ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին ծեծի ենթարկելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մարզպետին և Էմանուելին անձամբ չեմ ճանաչում, սակայն նրանց նկատմամբ բռնությունը ընդունում եմ որպես ոտնձգություն իմ ու մյուս բոլոր փաստաբանների, փաստաբանության ինստիտուտի նկատմամբ։
Գործընկերներիս հայտնում եմ սատարումս ու զորակցությունս»,- գրել է Մելիքյանը։