|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, որը հանգեցրել է ռուսական խաղաղապահների տեղակայմանը։ Հետևաբար, հավելյալ ոչինչ չենք կարող ասել, [թե Ռուսաստանը խաղաղության աջակցո՞ղ է, թե՞ խաթարող]: Բայց հակամարտությունը խիստ կարևոր է Բլինքենի համար և նա շարունակում է լրջորեն ներգրավված մնալ, ասել է նա։