|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը թելեգրամյան ալիքում ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողի մահվան կապակցությամբ։
Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը: Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց համար այս դժվարին պահին», - նշել է Թասմաղամբետովը։