|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը դեմ է արտահայտվել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս մղմանը։
Հիշեցնենք, որ նման կոչով հանդես էր եկել պաշտոնական Կիևը։
«Կարծում եմ՝ այսօրվա տեսանկյունից իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ-ի անդամ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Շմիդը՝ գերմանական Welt թերթի հարցազրույցում։
Նոյեմբերին կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության պատվիրակները. կազմակերպիչները նրանց վիզա չեն տվել։ Ռուս խորհրդարանականներն ասել են, որ ԵԱՀԿ-ն «վախենում է բանավեճի ընթացքում անհարմար ելույթներից»։ Ուկրաինական պատվիրակությունը խոստացել է բոյկոտել ԵԱՀԿ ԽՎ-ն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի մնացել կառույցից։