|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի էջը՝ վկայակոչելով երկրի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.
Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։
Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:
Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը: