|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում։
Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի, Խաչեն-Ցեխ ձոր հատվածներում, Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհին և Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3սմ է, իսկ Շուշիի շրջանում` 5-6 սմ։
Միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարվում է ձյան մաքրման, անհրաժեշտության դեպքում` աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա 4 օրերին հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։