|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի ղեկավարությունում լուրջ փոփոխություններ են սկսվել: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
«Արցախի ղեկավարությունում սկսել են լուրջ փոփոխություններ։ Հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նոր ժամանակները պահանջում են իշխանության համախմբում։ Եւ կառավարությանը զուգահեռ անվտանգության խորհրդի ձևաչափը դադարել է իրեն արդարացնել։
Դրանով հանդերձ, բոլորը, իհարկե, մեծ հարգանով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր Արցախի Անվտանգության խորդի քարտուղարի պաշտոնից ազատ արձավեց Վիտալի Բալասանյանը, նրա փոխարեն նշանակվեց գեներալ- մայոր Արարատ Մելքումյանը: