|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը դեռևս կշարունակի աշխատանքը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում։
Ինչպես արդեն հայտնի է՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում, սակայն Երևանի դատարան դատավորը ապրիլ ամսից շուտ չի տեղափոխվի։
ԲԴԽ-ն, հիմք ընդունելով դատավորի դիմումը և Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գրությունը, նշված դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դեկտեմբերի 29-ից մինչև մարտի 31-ը ներառյալ Մարիաննա Ստեփանյանին գործուղել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ քննելու և ավարտելու իր վարույթում գտնվող գործերի քննությունը։ Միևնույն ժամանակ, դատավոր Մարիաննա Ստեփանյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հեռացվել են գործերի բաշխման ցանկից։