|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է, ընդ որում՝ հետևանքների առումով, դեռ պարզ էլ չի, թե որն է վատը, որն է շատ վատը։
Միջազգային ճնշումն այս պահին շատ թույլ է, որի պայմաններում Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ հրահրելու ճանապարհով ծանր քաղաքական պայմաններ է առաջ քաշում։
Իրավիճակի գլխավոր պատասխանատուն՝ Հայաստանի իշխանությունը, իր լռությամբ, քայլերով, ադրբեջանանպաստ հայտարարություններով բերել հասցրել է մի կետի, երբ իր ազդեցությունը համարժեք է սովորական փալասի, իսկ միջազգային դերակատարները լրիվ այլ առաջնահերթություններով են շարժվում։
Այս պայմաններում Ադրբեջանը պլանավորել ու իրականացնում է ճնշումների ամենաայլանդակ, հակամարդկային, էթնիկ զտումներ ենթադրող և ֆիզիկական ահռելի սպառնալիք իրականացնող մասշտաբային ծրագիր»։