|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ ու տուն այժմ Երևանում նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում Արցախի դրոշն է՝ գրասենյակի ցանկապատին և գրել է․
«Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին: Մեկ օր ԱՀ դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ»: