|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, որպես կառավարության ղեկավար իր առաջին Կիեւ կատարած այցի ժամանակ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ եւ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ է խոստացել:
«Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան եղել են ամենաուժեղ դաշնակիցները», - հանդիպումից հետո ասել է Զելենսկին։
Օգնության փաթեթը նախատեսված է օդային հարձակումներին դիմակայելու համար: 50 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ պաշտպանական օգնությունը ներառում է 125 հակաօդային պաշտպանության միջոց եւ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիա, ներառյալ տասնյակ ռադարներ եւ հակադրոնային էլեկտրոնային սարքավորումներ:
Սունակը նաեւ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ընդլայնելու է Ուկրաինայի Զինված ուժերի համար իր ուսումնական առաջարկը՝ տարածաշրջան ուղարկելով փորձառու ռազմական բժիշկների եւ ինժեներների՝ մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար: