|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի տարածքում եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր, այս մասին տեղեկացնում է հայաստանյան Team Telecom Armenia ընկերությունը։
«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: