|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վեհափառի օրհնությամբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կմասնակցի նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում սպասվող «Դիմադրություն» շարժման հանրահավաքին։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քահանա Արթենյանը։
«Կազմակերպիչների դիմումին ընդառաջ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կմասնակցի հանրահավաքին։ Նորին Սրբության մասնակցությունը հանրահավաքին չի նախատեսվում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ժամը 15-ին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք։