|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Այսօր Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կընդունի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Անցած շաբաթ առաջին ընթերցումից հետո մինչեւ նոյեմբերի 1-ը սահմանվել էր առաջարկներ ներկայացնելու ժամանակ, սակայն խորհրդարանական 5 ուժերից ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ Մեզ ասացին, որ նախագիծը մշակվել է քաղաքական դաշտի կոնսենսուսով։ Երկրորդ ընթերցումից հետո այն, սահմանված կարգով, կուղարկվի Արցախի Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու։ Եթե դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, ԱԺ-ում կդրվի քվեարկության, եւ կնշանակվի հանրաքվե։ Որոշում կայացնելու համար օրենքը Գերագույն դատարանին ամիսուկես ժամանակ է հատկացնում։
Հանրաքվեն կկազմակերպվի Ազգային ժողովի որոշման ընդունման պահից 55-60-օրյա միջակայքում։ Այսինքն՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Նոր Սահմանադրությամբ՝ Արցախում հետ վերադառնալու են կիսանախագահական համակարգին: Հանրաքվեից հետո՝ 2023-ի վերջին, տեղի կունենան խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ:
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։