|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիի հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնել Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդների Սոչիի հանդիպումը եւ ստորագրված համատեղ հայտարարությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Ալիևն ու Էրդողանը «կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ»։