|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ:
Մարիա Զախարովան պատասխանել է. «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը շարունակվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»: