|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այդ պարագայում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտը երկրի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է:
Metro պարբերականը գրել է, որ Ռիշի Սունակը հաղթող կճանաչվի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում, եթե Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտին չհաջողվի ժամերի ընթացքում ստանալ Պահպանողական կուսակցության ևս 75 պատգամավորի աջակցությունը: