|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր (հոկտեմբերի 20) հայտարարեց նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիորեն վրա է հասնելու ճիշտ այն վայրկյանին, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղության պայմանագիրը»:
Դա ռազմական տուգանքների (կոնտրիբուցիա) հարցն է, որը պահանջելու է Ադրբեջանը Հայաստանից «30 տարի Ղարաբաղը գրաված պահելու և ավերելու համար»: Հենց այս միտքն է գրեթե բառացի այսօր ասել Էրդողանը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավում:
Հիշեցնեմ, որ ևս մի նմանատիպ բացահայտում եղավ 2021 թ. ամռանը, երբ Էրդողանն ու իր կինը Շուշի այցելելու ժամանակ հայտարարեցին, որ հայ ռազմագերիներին պետք է վերադարձնել միայն Հայաստանի կողմից նոր զիջումների դիմաց: Մինչ այսօր գերիներին չեն վերադարձրել:
Ինչքան զիջենք, այնքան զիջելու ենք:
Պետք է հեռացնել զիջողներին»։