|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 20-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա անդրադարձել է ՀՀ իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականության մի շարք հարցերի, այդ թվում` Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին, հնարավոր ծանր փաստաթղթերի ստորագրման հեռանկարին ու դրանք չեզոքացնելու մեր սուղ հնարավորություններին:
Խոսելով իշխանությունների կողմից 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի անընդհատ թմբկահարումների մասին` Արթուր Խաչատրյանը նշել է, որ դա հղի է նոր վտանգներով` կապված ԽՍՀՄ տարիներին ձևավորված ադրբեջանական անկլավների վերականգնման հետ: Ըստ Արթուր Խաչատրյանի` ճիշտ է, այդ անկլավները շատ էլ մեծ տարածքներ չեն զբաղեցնում, բայց դիրքային առումով հնարավորություն կտան թշնամի երկրին նշանառության տակ պահելու մեր կենսական նշանակության ճանապարհները:
Մանրամասները` տեսանյութում