|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դաժանաբար անարգեցին հայ կնոջը, հետո գնդակահարեցին մեր զինվորներին։ Եվ ոչ մի զղջում, ներողություն։ Հակառակը՝ ադրբեջանական կողմը հերքում է դեպքերը։Եվ այս պայմաններում, Հայաստանի վարչապետ կոչեցյալը Պրահայում այս վայրագությունների հեղինակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առջև չոքած «խաղաղություն» է մուրում, ավելի ստույգ՝ հանուն իր իշխանության, հանձնում է և Արցախը և Հայաստանը։ Այդ դավաճանի համար հայրենակիցների արյունը, տառապանքը, նաև հայրենիքը որևէ արժեք չունեն։ Նա այդ ամենը վաճառում է, արդեն համոզված եմ՝ տարիներ առաջ հավաքագրված լինելով թուրքական ծառայություններին։
Արդեն նա գործում է բաց խաղաթղթերով։ Միթե՞ սա էլ ենք հանդուրժելու։ Եթե այո, ապա բոլորս հավասարապես պատասխանատու ենք լինելու Հայաստանի և Արցախի վերջնական կորստի համար։ Ովքեր դեռևս դույզն ինչ ազգային արժանապատվության զգացում ունեն, ում համար Հայաստանն ու Արցախը հայրենիք են, պետք է մի կողմ դնեն բոլոր հակասությունները և ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆ՝ փրկելու Հայրենիքը։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան