|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վերադարձել է Եվրոպայից, ուր մեկնել էր բուժման նպատակով։ Այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Հակոբյանն ասաց, որ Վանեցյանն արդեն իսկ միացել է «Դիմադրություն» շարժման պայքարին։ «Մենք ասել ենք, որ Հայաստան վերադառնալուն պես կմիանա քաղաքական պայքարին», - նշեց նա։
Վանեցյանի՝ Եվրոպա մեկնելու մասին հայտնի էր դարձել մայիսի 28-ին։