|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղ համաձայնագրի բանակցություններին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասվում է Մակրոնի շնորհավորական նամակում՝ ուղղված Իլհամ Ալիեւին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկային և ձեռք բերված արդյունքներին թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- նշել է Մակրոնը։