|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Israel Hayom-ը հայտարարել է, որ Իսրայելը պահանջել է դադարեցնել ՀԱՄԱՍ-ի գործունեությունը Թուրքիայում։
Պարբերականը գրում է, որ հրեաները տեղյակ են, որ Էրդողանի գաղափարական կապերը ՀԱՄԱՍ-ի հետ խանգարում են նրան ամբողջությամբ դադարեցնել շարժման գործունեությունը Թուրքիայում, սակայն Թել Ավիվը դա պահանջում է Անկարայից։
Հիշեցնենք, որ, երկու երկների հարաբերությունների կարգավորման ֆոնին, Իսրայելը պահանջել էր Թուրքիայից արտաքսել երկրում գտնվող՝ ՀԱՄԱՍ-ի անդամներին, ինչը Թուրքիան, ինչպես նշում էին որոշ աղբյուրներ, մասամբ կատարել էր:
Նշենք նաև, որ Թուրքիան մշտապես հայտարարում է Պաղեստինին իր աջակցության մասին, թեև բազմաթիվ անգամներ այս երկիրն աչք է փակել Պաղեստինի նկատմամբ իսրայելական ոտնձգությունների վրա: