|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. առնվազն երկու մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել, նրանցից հինգի վիճակը ծանր է։ Այս մասին մայիսի 22-ին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Նիղդե նահանգում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը տեղամասերից մեկում կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննում է։