|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2005թ․ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» անցկացրել է տասնյակ դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ։ Լսարանին ներկայացրել եմ, թե տվյալ երկրում, ինչպիսին պետք է լինեն պետական կառույցները, որպեսզի հնարավորինս ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը, հիմնականում նկատի ունենալով անկախ դատաիրավական համակարգը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջում ունկնդիրներին ներկայացրել եմ իմ կողմից գտնված բանաձևը․ «Լավ իշխանություններ չեն լինում, իշխանությունը լինում է տանելի կամ անտանելի»։
Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ։ Իշխանությունները լինում են ոչ միայն տանելի կամ անտանելի, այլև՝ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ»: