|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել` նշելով, որ անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքի աշխատանքը։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, որն էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։
«Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցին, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ ժամանած շտապօգնության բրիգադը ուղևորին տեղափոխել է հիվանդանոց»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տաթև Խաչատրյանը՝ հավելելով, որ, դեպքի հետ կապված, ուղևորը բողոքներ չունի։