|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքագետ Մենդել Կորսունսկու կարծիքով՝ ռադիոյի ստեղծման նպատակն Իսրայելի քաղաքացիներին Հայաստանին ծանոթացնելն է, ուստի ռադիոն հեռարձակվում է եբրայերենով։
Այս պահին, բացի 24/7 ֆորմատով ուրախ երաժշտությունից, եթերում նաեւ հումորային դրվագներ են. հարցեր հայկական ռադիոյին՝ Մուկուչը հարցնում է, Դավիթը՝ պատասխանում եւ «Իսկ գիտեի՞ք» բաժինը, որը հետաքրքիր փաստեր է պատմում Հայաստանի հայ ժողովրդի մասին:
Առաջիկայում նախատեսվում է եթեր հեռարձակել «Հայկական խոհանոց. այն համեղ է ոչ միայն ուտել, այլեւ՝ լսել» ռուբրիկը:
«Իհարկե, ոչ ես, ոչ Դավիթն այսքանով չենք պատրաստվում բավարարվել։ Մենք անընդհատ շարժման մեջ ենք՝ նոր գաղափարներ եւ կրեատիվ գտնելու համար, որպեսզի մեր ունկնդիրներին միշտ հետաքրքիր լինի։ Մեր նպատակը հայկական մշակույթի խթանումն է Իսրայելում»,- ասել է Կորսունսկին։