|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունաստանի իշխանությունները որոշել են հինգ տարով երկարաձգել համաձայնագիրը, որը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս օգտագործելու հունական տարածքում գտնվող ռազմաբազաները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Սպասվում է, որ Հունաստանի խորհրդարանը համաձայնագիրը կվավերացնի մեկ շաբաթվա ընթացքում։
Նախատեսվում է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգտագործել երեք բազա Հունաստանի մայրցամաքային տարածքում։ Իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերը կպահպանեն իրենց ներկայությունը Կրետե կղզում:
Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ Հունաստանի իշխանություններն ամեն տարի թարմացնում էին պայմանագիրը, սակայն այս անգամ որոշեցին այն անհապաղ երկարաձգել հինգ տարով։