|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև պոտենցիալ հակամարտությունը կարող է վերաճել միջուկային պատերազմի, ինչը «աղետալի սցենար կլինի բոլորի համար»: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Միաժամանակ նա «ցինիկ է որակել Արևմուտքի հռետորաբանությունը, թե իբր Ռուսաստանը վախեցնում է աշխարհին միջուկային հակամարտությամբ»։
Մեդվեդևի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրները զենք են ուղարկում Ուկրաինա և զորավարժություններ անցկացնում Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ, մեծացնում դաշինքի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության հավանականությունը։