|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարզելին է փոխանցել Եվրահանձնաժողովի հարցաթերթիկի երկրորդ մասը, որը երկիրը լրացրել է ժամկետից շուտ։
«Ուրախ ենք ձեզ ներկայացնել հարցաշարի պատասխանները։ Անհամբեր սպասում ենք Եվրահանձնաժողովի և նրա անդամ երկրների որոշմանը»,- ասել է վարչապետը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և նշել, որ հարցաշարը մեծապես կօգնի Եվրահանձնաժողովին գնահատման հարցում։