|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 10-11-ը առաջին պետական այցը կկատարի Թուրքիա. հայտնում է TRT-ն։
Թուրքիայի նախագահի լրատվական բաժնի հաղորդմամբ՝ Անկարայում բանակցություններում նախատեսվում է համակողմանիորեն դիտարկել երկու երկրների հարաբերությունները, որոնք ունեն ռազմավարական գործընկերության բնույթ, և քայլերն՝ այն ընդլայնելու համար։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության, կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդումը։ Դրանց արդյունքների հիման վրա նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ։ Բացի դրանից՝ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ. նշում է TRT հեռուստաալիքը։