|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երկուշաբթի՝ մայիսի 9-ը, վճռորոշ կլինի Լուգանսկի մարզում ռազմաճակատում իրավիճակի զարգացման առումով. հայտարարել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Նրա խոսքով՝ Ռուբիժնոյեի և Բելոգորովկայի շրջանում լուրջ մարտեր են ընթանում։ Ռուսները փորձում են գրավել «կյանքի ճանապարհը»՝ Լիսիչանսկ-Բախմուտ մայրուղին, միակ օղակը, որով մարդասիրական օգնություն է հասնում, և մարդիկ են տարհանվում։
«Ռուսները Սևերսկի Դոնեցով տեխնիկա տեղափոխեցին մյուս ափ: Եթե նրանք ամրապնդվեն, կկարողանան հարձակողական գործողություններ սկսել և մոտենալ ճանապարհին՝ կտրելով Լուգանսկի շրջանը, ինչը կնշանակի անվտանգության և այլ տարածաշրջանների հետ հաղորդակցության միակ ուղու կորուստ»,- ասել է Գայդայը, որին մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։