|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինաստանի պարեկային ծառայության երկու նավ մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր Սենկակու կղզիների մոտ, որոնց հավակնում է Չինաստանը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
ՉԺՀ նավերը փորձել են մոտենալ ճապոնական ձկնորսական նավակներին։ Դրանց անվտանգությունն ապահովելու համար ազգային ծովային անվտանգությունը պարեկային խումբ է ուղարկել և կոչ արել լքել տարածքը։
Սենկակու կղզիները վեճի առարկա են Պեկինի և Տոկիոյի միջև։
Ճապոնիան տարածքային վեճեր ունի նաև ՌԴ-ի հետ` կապված Կուրիլյան կղզիների հետ, որոնք Ռուսաստանը (ԽՍՀՄ) իրեն է միացրել Երկրորդ համաշխարհայինից հետո` կապիտուլացված Ճապոնիայից: