|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի Բաղրամյան պողոտայով անցնող ընդդիմության անհնազանդության երթի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Երթի մասնակիցները որոշեցին ամբողջությամբ փակել պողոտան, ինչից հետո ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը և փորձեցին բերման ենթարկել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի խոսքով՝ երթի բազմամարդության պատճառով չստացվեց բերման ենթարկել քաղաքացիներին: