|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլ»։ Այս մասին Բուշը գրել է Instagram-ում Զելենսկիի հետ զրույցից հետո. հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Այս առավոտ ես պատիվ ունեցա մի քանի րոպե խոսել նախագահ Զելենսկիի՝ մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլի հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նախագահին առաջնորդության, օրինակի և ազատությանը նվիրվածության համար և ողջունեցի ուկրաինացի ժողովրդի քաջությունը: Նախագահ Զելենսկին վստահեցրել է ինձ, որ իրենք չեն թուլանա Պուտինի բարբարոսության և ավազակապետության դեմ պայքարում: Ամերիկացիները ոգեշնչված են նրանց տոկունությամբ և ոգով: Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց ազատությունը»,- գրել է նա:
Իր հերթին, Զելենսկին ասել է, որ «ամերիկացիներն անկեղծ, բաց մարդիկ են», և որ ուկրաինացիներն ու ամերիկացիները ընդհանուր արժեքներ ունեն։ Զելենսկին Բուշին հրավիրել է այցելել Ուկրաինա։