|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռումինիայի նախագահը հավանություն է տվել Stryker գումարտակի եւ ԱՄՆ կործանիչների՝ երկիր մուտքին, հաղորդում է Stiri pe surse պորտալը։
Ինչպես նշում է պորտալը, բացի Stryker գումարտակից, երկիր կմտնի նաեւ ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների ջոկատը, որը կօգտագործվի Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության կարողությունների ամրապնդման համար։
Նշվում է, որ Ռումինիան որոշել է միջոցներ ձեռնարկել իր պաշտպանունակությունն ուժեղացնելու համար՝ կապված լարվածության աճի եւ Ուկրաինայի մերձակայքում եւ Սեւծովյան տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման հետ։
Ըստ Յոհանիսի՝ Դաշինքի կողմից տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վերլուծությունից հետո որոշում է կայացվել տեղակայվել Սեւ ծովում՝ զգոնության բարձրացման առաջադրանքեր իրականացնելու համար։