|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայի մի շարք երկրների հետ վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկելու մասին օրենքը, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այն տարածվում է ԵՄ-ի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիների որոշ դասակարգերի վրա։
Ավելի վաղ հրապարակվել էր Պուտինի հրամանագիրը՝ «օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված այցագրային բնույթի պատասխան միջոցների մասին»: Մասնավորապես նա դադարեցնում է այն նորմը, որով դիվանագիտական անձնագրերի տերերը կարող էին մուտք գործել Ռուսաստանի տարածք առանց վիզաների։