|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիք, որպեսզի ռուսական ներխուժումը չկրկնվի. РБК-Украина-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Նա նշել է, որ հարց կա՝ արդյո՞ք Ուկրաինան կցանկանա ներգրավել միջազգային խաղաղապահներին՝ հետևելու զորքերի դուրսբերման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի և Ռուսաստանի հետ սահմանների երկայնքով անվտանգությունն ապահովելու համար։ «Հետևաբար, մենք բաց ենք ցանկացած բանի մասին խոսելու համար, որպեսզի համոզվենք, որ երբ Ուկրաինան հաղթի այս պատերազմում, այս ամենը երբեք այլևս չկրկնվի»,- հավելել է Նուլանդը։