|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 33 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային աջակցելու համար։ Ինչպես ճշտում Է Reuters-ը, շուրջ 20 մլրդ դոլար կհատկացվի ռազմական օգնության համար, եւս 8,5 եւ 3 մլրդ՝ տնտեսական եւ հումանիտար օգնության համար:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ հարցումը արդեն ուղարկվել է քննարկման: «Ես ուրախ եմ, որ լրացուցիչ հարցում այժմ ձեր առջեւ է։ Սա ծայրահեղ է, որպեսզի սատարվեն մեր ջանքերը մի շարք ուղղություններով», - հայտարարել է նա սենատի կոմիտեում լսումների ժամանակ։